Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.01.2016 | 00:30

Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։ Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։ Եթե իմաստության ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատվիրանները, և Տերը քեզ կպարգևի այն։ Արդարև, իմաստությունն ու խրատը երկյուղն է Տիրոջից, և հավատն ու հեզությունը հաճելի են Տիրոջը։ Մի՛ անտեսիր Տիրոջ հանդեպ երկյուղը և նրան մի՛ մոտեցիր երկբայությամբ։ Կեղծավորություն մի՛ արա մարդկանց առջև և զգո՛ւյշ եղիր քո շրթունքներից։


Սիրաքի իմաստությունը
1. 31-37

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ